Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
22.02.2013 | 00:50

...թե ՀՀԿ-ում, մի կողմ թողած փետրվարի 18-ի ընտրությունները, արդեն տևական ժամանակ զբաղված են ընտրություններից հետո իրենց տեղերի պահպանման, նոր «բնագծերի նվաճման» սուրբ գործով, որը գնալով է՛լ ավելի անողոք ու սուր է դառնում` հին գվարդիայի ու երիտհանրապետականների միջև, որոնք պաշտոններն արդեն բաժանված են համարում: Միմյանց չեզոքացնելու գործում երկու կողմերն էլ անվարան` համապատասխան խողովակներով, մամուլի միջոցներով միմյանց վրա «բոչկաներ» են գլորում` դեռ չխփված արջի մորթին կիսելու ակնկալիքով, ինչն էլ, ասում են, ահավոր զայրացրել է Սերժ Սարգսյանին:

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ